Վենեսուելան պետք է առաջիկայում նավթի արդյունահանումը օրական միլիոն բարելով ավելացնի՝ դրա հետ մեկտեղ հետեւելով ՕՊԵԿ+ գործարքի պայմանավորվածություններին: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նկոլաս Մադուրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի պետական հեռուստատեսությանը:

Այս տարվա հոկտեմբերին Վենեսուելայի PDVSA պետական ընկերության նավթի արդյունահանումը, ՕՊԵԿ-ի տեղեկություններով,  28 տարում առաջին անգամ կազմել է օրական 2 մլն բարելից պակաս: 2015-ից 2017-ի հոկտեմբեր ժամանակահատվածում արդյունահանումը ընդամենը գրեթե 700 հազար բարելով էր նվազել:

Մադուրոյի խոսքով՝ ընկերությունը պետք է վերականգնի նաեւ վերամշակող հզորությունները եւ զարգացնի նավթաքիմիական բաղադրիչը, ինչպես նաեւ վերջ տա կոռուպցիային: