ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, որը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա։

«Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ։ Հանդիպումը կայացել է նոյեմբերի 30-ին Մոսկվայում պլանավորված ՀԱՊԿ գագաթնաժողովի նախաշեմին»,– հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։