Սաուդյան Արաբիայի ազգային գվարդիայի նախկին նախարար, արքայազն Միթաբ բին Աբդել Ազիզ Ալ Սաուդին ազատելու համար, որն ազատ է արձակվել կոռուպցիոն հանցագործությունների կասկածանքով 3 շաբաթ կալանված մնալուց հետո, ավելի քան 1 մլրդ դոլար են վճարել: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներից մեկը, փոխանցում է Reuters-ը:

Աղբյուրի խոսքով՝ 65-ամյա արքայազնից բացի, որը 2015 թվականին մահացած Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի 34 երեխաներից մեկն է եւ համարվում էր  գահի գլխավոր հավակնորդներից մեկը, եւս 3 մարդ ազատ են արձակվել կառավարության հետ ընդունելի համաձայնագրի հասնելուց հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միթաբ բին Աբդալլահի վատնման, խարդախության եւ սեփական ընկերություններին պայմանագրեր տրամադրելու մեղադրանքները հանվել են տեղական իշխանությունների որոշմամբ:

Օրերս գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդը հայտարարել էր, որ կոռուպցիայի մեջ կասկածյալների մեծ մասը  համաձայնվել են մինչդատական կարգավորմանը՝ իրենց կարողության մի մասի ազգայնացման վերաբերյալ: Արդյունքում գանձարանը 100 մլրդ դոլար է ստացել: