ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով կայցելի Մինսկ՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվելու են Կազմակերպության շրջանակում փոխգործակցության առանցքային հարցերը, հրատապ միջազգային եւ տարածաշջանային խնդիրները, ինչպես նաեւ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման միջոցառումները»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Մի շարք փաստաթղթեր կստորագրվեն, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 25-ամյակի եւ ՀԱՊԿ 15-ամյակի հետ կապված Հռչակագիր»,- նշել են Կրեմլից: