Ութ ամսվա ընթացքում Իրանը Հայաստան է արտահանել 250 մլն խորանարդ մետր գազ, հաղորդում է Financial Tribune-ը:

Իրանական գազատրանսպորտային ընկերության տնօրեն Սայիդ Տավակոլի Շանայի խոսքով՝ համաձայնագրի համաձայն՝ Իրանը էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստանին գազ է մատակարարում:

Տավակոլին հավելել է, որ գազը մատակարարվել է խողովակաշարով, որը կարող է տարեկան 2,3 միլիարդ խորանարդ մետր բնական գազ մատակարարել: Պաշտոնյան նշել է, որ նախորդ ֆինանսական տարում գազի արտահանման ծավալը կազմել է 365 մլն խմ:

Իրան-Հայաստան համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2009 թվականի կեսերին: Համաձայն համաձայնագրի՝ Իրանի բնական գազը օգտագործվում է Հայաստանի էլեկտրակայանների կողմից էլեկտրաէներգիա արտադրելու համար, որն իր հերթին արտահանվում է Իրան: Ըստ տվյալների՝ Թեհրանը Հայաստանից ստանում է 3 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա `1 խորանարդ մետր բնական գազի դիմաց: