«Հյուսիսային հոսք-2» գազատարի օպերատորը, որի միջոցով ռուսական գազը Բալթիկ ծովի հատակով կուղարկվի ԵՄ, հայտարարել, որ եվրոպական գազի շուկայում սահմանափակումների դեպքում, նոր կանոններով կաշխատի, հաղորդում է ՌԲԿ- ն

«Ինչպիսին էլ լինեն իրավական շրջանակները, դրանք հիմք են հանդիսանում, որով մենք պետք է աշխատենք», — «ՌԻԱ Նովոստիին» ասել է Nord Stream 2 AG-ի ֆինանսական տնօրեն Պոլ Կորկորանը: Եթե եվրոպական գազի շուկայում կաննոները փոխվեն, ընկերությունը նոր կանոններով պետք է աշխատի

Նոյեմբերի սկզբին Եվրահանձնաժողովը առաջարկել էր ԵՄ-ից դուրս գտնվող երկրներից եկող գազատարների վրա այսպես կոչված «Երրորդ էներգոփաթեթի» գործողությունը տարածել:

Ըստ նորմերի՝ մատակարարը չի կարող միաժամանակ ունենալ գազի փոխադրման ենթակառուցվածք: Փոփոխությունների բացատրության մեջ նշվում է, որ նոր նորմերը վերաբերում են «Հյուսիսային հոսք-2»-ին՝ «Գազպրոմ» -ի խողովակաշարի նախագծին: