Դանիայի խորհրդարանը հավանություն է տվել օրենքին, որը երկրի ԱԳՆ-ին թույլ կտա ազգային անվտանգության նկատառումներով քննարկել թագավորության ջրային տարածքով խողովակաշարի անցկացման նպատակահարմարությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Օրենքն ընդունվել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի ծրագրած շինարարության հետ կապված, որը Բորնոհոլմ կղզու մոտ պետք է անցնի դանիական ջրերով, որին պետք է իրենց համաձայնությունը տան Դանիայի իշխանությունները: Նախկինում այս հարցը բացառապես Դանիայի էներգետիկ գործակալության իրավասության ներքո էր, որը շինարարության հարցումը մերժելու իրավունք ունեն միայն էկոլոգիական նկատառումներով: