Վիեննայում Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամ երկրների ներկայացուցիչների կայացած հանդիպման  ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել մինչեւ 2018 թվականը նավթի արդյունահանման սահմանափակումների երակարձգման մասին,  տեղեկացնում է Bloomberg-ը`հղում անելով գագաթաժողովի անանուն պատվիրակներին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ըստ գործակալության աղբյուրների տվյալների՝ ներկայումս Վիեննայում հանդիպման մասնակիցները քննարկում են, թե ինչպես է 2018 թվականի կեսերին գնահատվելու պայմանագրի արդյուանվետությունը:

Bloomberg-ի հրապարակման մեջ շեշտվում  է, որ Վիեննայում բանակցությունները հազվագյուտ համախմբվածության մթնոլոտում են տեղի ունենում, քանի որ բոլոր մասնակիցները համաձայն են, որ նավթային շուկայում իրավիճակը անհրաժեշտ ուղղությամբ է փոխվում, սական շուկան դեռ հավասարակշռված չէ: