Չնաստանի նավթագազային հսկա PetroChina-ն Սինցզյան Ույգուրական ինքնավար շրջանում հայտնաբերել է նավթի աշխարհի խոշորագույն հանքավայրերից մեկը, փոխանցում է  «Սինհուան»: 

Հումքի երկրաբանական պաշարների ծավալը կազմում է 1,24 մլրդ տոննա:

Xinjiang Oilfield ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հանքավայրը հայտնաբերվել է Ջունգարի ավազանում Մա լճի շրջանում: Մասնագետի տվյալներով՝ հետախուզված պաշարներն ավելի խոշոր են, քան ԱՄՆ Հենլոք հանքավայրինը եւ բրազիլական Կամպուս նավթագազային ավազանինը (Ատլանտյան օվկիանոսի ջրատարածք):