Ամերիկյան SpaceX ընկերությունը 2018-ի հունվարին ծրագրում է իրականացնել Falcon Heavy գերծանր հրթիռակրի արձակումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մեկնարկը տեղի կունենա Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվարդանի վրա գտնվող տիեզերակայանից, հայտնել է Իլոն Մասկը։

«Falcon Heavy-ն արձակվելու է հաջորդ ամիս՝ Կանավերալի վրա գտնվող տիեզերակայանից»,- գրել է նա իր Twitter-ում, հավելելով, որ դա «միանշանակ տպավոիչ է լինելու»։

Falcon Heavy-ն ստեղծվում է Falcon 9 ծանր կարգի հրթիռի բազայով։ Ենթադրվում է, որ այն կկարողանա ուղեծիր հասցնել ավելի քան 54 տոննա բեռ։ Հրթիռի առաջին փորձարկումները կայացել են մայիսի սկզբին SpaceX հրաձգարանից՝ Տեխաս նահանգում։