Հայ առաքելական եկեղեցու սպասավորները այսօր՝ դեկտեմբերի 1-ին Սուրբ Պատարագ են մատուցել Երուղաղեմում՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի տաճարում։

NEWS.am-ի տեսախցիկն արձանագրել է Պատարագը։

Նշենք, որ Սուրբ Գերեզմանը Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ խաչելությունից հետո ամփոփվել է Հիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության եւ մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցեց Սուրբ Հարության տաճարը:

Նախորդ տարվա մայիսին Սբ. Գերեզմանի իրավատեր երեք եկեղեցիների՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, Հունաց պատրիարքարանի եւ Կաթոլիկ եկեղեցու համատեղ որոշմամբ մեկնարկեցին Սուրբ Գերեզմանի վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքները: Դրանցում ներգրավված էին նաեւ հայ ճարտարապետները։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանը վերջին անգամ վերանորոգվել էր 1808թ.։

Այս տարվա մարտի 22-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: