Nike ընկերությունը վաճառքի է հանել առաջին մարզական հիջաբը՝ Pro Hijab–ը։ Այս մասին հաղորդում է HypeBae-ը:

Հիջաբը ներկայացված է երկու չափսերով եւ երեք գույներով`սեւ, մոխրագույն եւ օբսիդիանի գույնի: Հագուստը պատրաստվում է օդաթափանցիկ առաձգական նյութից: Ապրանքի գովազդում մասնակցել են բռնցքամարտիկ Զեյն Նասարը, գեղասահորդ Էրգրատի Զահրա Լարին եւ ծանրորդ Ամնա ալ Հադադը:

Նոյեմբերին Time  պարբերականը  Nike-ի հիջաբը ներառել է 2017-ի լավագույն հայտնագործությունների ցանկում:

Nike-ը մարզական հիջաբի առաջին մոդելը ներկայացրել է մարտին: