«Nord Stream-2» ընկերութունը, որն իրականացնում է «Հյուսիսային հոսք-2»  գազամուղի ծրագիրը, վստահ է, որ չնայած նոր խոչընդոտներին, կկարողանան նախատեսված ժամկետում սկսել եւ ավարտել մայրուղու շինարարությունը, հաղորդում է DW-ն:

«Մենք նախատեսում ենք ավարտել շինարարությունը եւ գազատարը գործարկել 2019-ի վերջին», - այսօր dpa-ին տված հարցազրույցում ասել է նախագծի ֆինանսական տնօրեն Փոլ Կորկորան:

Նախագծի առաջին թույլտվությունները սպասվում են 2017 թվականի դեկտեմբերին: Ընդհանուր առմամբ, շինարարության համար անհրաժեշտ է հինգ երկրների իշխանությունների համաձայնությունը ստանալ, այդ թվում Գերմանիայի: Գազատարի վերագործարկման դեմ Արեւելյան եւ Հյուսիսային Եվրոպայի շատ երկրներ են արտահայտվում: