2017-ի հունվար-նոյեմբեր ամիսներին «Գազպրոմ» ընկերությունը Թուրքիա գազի արտահանումը ավելացրել է 20,4 տոկոսով՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է «Գազպրոմը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«2017-ի հունվար-նոյեմբեր ամիսներին «Գազպրոմը» ավելացրել է տարածաշրջանում «Թուրքական հոսք» նախագծի առանցքային երկրների գազի մատակարարումը: Մասնավորապես, Թուրքիային` 20,4 տոկոսով՝ (4,48 մլրդ խորանարդ մետր) 2016-ի 11 ամիսների համեմատ, Հունաստանին` 11,6 տոկոսով, Բուլղարիային` 6,8 տոկոսով, Հունգարիային` 22,3 տոկոսով, Սերբիային` 26,1 տոկոսով», - ասված է հայտարարության մեջ:

 «Գազպրոմ»-ը հունվար-նոյեմբերին գազի արտահանումը դեպի հեռավոր արտերկիր`նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 8,3 տոկոսով ավելացրել է` մինչեւ 175 մլրդ խորանարդ մետր:

 

 

 

 

Նոյեմբերի վերջին «Գազպրոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլերը հայտարարել էր, որ ընկերությունը 2017-ին ակնկալում է բացարձակ ռեկորդ սահմանել հեռավոր արտերկիր գազի արտահանման համար` 192 մլրդ խորանարդ մետր: