Հայաստանի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօրվանից իրականացնելու է «Ծառուկյան» դաշինքի մամուլի խոսնակի պարտականությունները:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ծառուկյան» խմբակցությունից:

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը նախորդ գումարման Ազգային ժողովում կատարում էր ԲՀԿ խմբակցության մամուլի քարտուղարի պարտականությունները: