Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Ջերեմի Հանթը քննադատել է Facebook-ի երեխաների համար նախատեսված մեսենջերը: Պահպանողական Հանթի կարծիքով՝ սոցցանցը դիտավորյալ երեխաների շրջանում համացանցից կախվածություն է ստեղծում, հայտնում է Business Insider-ը:

«Facebook-ը խոստացել էր անչափահասներին պաշտպանել իր արտադրանքի օգտագործումից, բայց դրա փոխարեն ակտիվորեն այն տարածում է: Հեռու մնացե՛ք իմ երեխաներից եւ պատասխանատվությամբ գործեք»,- հայտարարել է նա:

Երկրի վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել Հանթի հայտարարությունը: «Ջերեմի Հանթը մտահոգված է երեխաների հոգեկան առողջության պաշտպանությամբ»,- նշված է հայտարարության մեջ: