ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ցանկացած օր հայտարարել առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta–ն։

«Պետք է պատրաստ լինենք ամեն օր։ Թե երբ նա նման որոշում կկայացնի, ես չգիտեմ, իսկ շշուկները մեզ մոտ ամեն օր շրջում են»,– ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով որոշ փորձագետների այն ենթադրությունները, որ Պուտինը մտադիր է դեկտեմբերի 6-ին հայտարարել իր թեկնածության առաջադրման մասին։

ՌԴ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2018-ի մարտին, ընտրարշավը մեկնարկելու է դեկտեմբերին։ Այս պահին նախագահի պաշտոնին են հավակնում Քսենյա Սոբչակը, Եկատերինա Գորդոնը, Վլադիմիր Ժիրինովսկին, Գենադի Զյուգանովը, գործարար Սերգեյ Պոլոնսկին։

Մրցակցությունից դուրս. ՌԴ նախագահի պաշտոնում արհեստական ինտելեկտ է առաջադրվել