Սիերա Լեոնեի հսկայական չմշակված ադամանդը Նյու Յորքի աճուրդում 6,5 մլն դոլարով վաճառվել է: 709 կարատանոց ադամանդը, որրին «Աշխարհի ադամանդ» են անվանել, հետաքրքիր պատմություն եւ կարեւոր առաքելություն ունի, հաղորդում էUSA.one-ը:

Այն գտնվել է աշխարհի ամենաաղքատ շրջաններից մեկում՝ Կորիարդում: Փորողները քիչ էր մնում մի կողմ նետեին քարը, սակայն խմբի քահանա Էմանուել Մոմոխը հանկարծ թույլ չի տվել այդ անել:

Գտածոն նման չի եղել լեռնային հանքատեսակին սովորական կտորին: Քարի արժեքը պարզելուց հետո Մոմոխը դեմ է եղել, որ սեփական օգուտի համար այն սեւ շուկայում վաճառվի, այլ պնդել է, որ այն օրինական ճանապարհով գնորդ գտնի:

Վաճառքից ստացված գումարով նա որոշել է վարելավել Կորիադուի իր հայրենակիցների կյանքի պայմանները, որտեղ չկա մաքուր ջուր, էլեկտրականություն, բժշկական հաստատություններ, դպրոցներ: