Նավթի գներն աճում են ասիական սակարկությունների ընթացքում՝ մեկ օր առաջ զգալի անկումից հետո, հայտնում է «ԻՆտերֆաքսը»:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փոետրվարյան ֆյուչերսներն աճել են  0,23 դոլարով (0,38 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 61,45 դոլար: Նախորդ օրը գինն ընկել էր  1,64 դոլարով (2,61 տոկոսով) եւ կազմել բարելի դիմաց 61,22 դոլար:

WTI տեսակի նավթի գները հունվարյան մատակարարումներով հինգշաբթի առավոտյան աճել են  0,17 դոլարով (0,3 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 56,13 դոլար: Նախորդ օրը գինն ընկել էր 1,66 դոլարով (2,88 տոկոսով) եւ կազմել բարելի դիմաց 55,96 դոլար: