ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգում անտառային հրդեհների պատճառով մոտ 200 հազար մարդու տարհանման հանձնարարական է ստացվել։ Հրդեհներից ավերվել է 184 շինություն, հայտնում է USA Today–ը։

Բռնկման ամենամեծ օջախը Վենտուրայի շրջանում է։ Այստեղ այրվում է առնվազն 90 հազար ակր՝ 36.4 հազար հա տարածք, ոչնչացվել է 150 շենք։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1.8 հազար հրշեջ, դեռեւս հրդեհը տեղայնացվել է այրվող միայն 5 տոկոս տարածքներում, հայտնում է նահանգի հրշեջ ծառայությունը։

Հրդեհներ են բռնկվել նաեւ Լոս Անջելեսում, որտեղ կրակը մոտ 5.2 հազար հա տարածք է կլանել եւ ավերել ավելի քան 30 շինություն։