Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 01։20-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սեւան հատվածի 16-րդ կմ-ի մոտակայքում ուղղել են «Mitsubishi Chariot» մակնիշի 34 UF 404 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ.) եւ դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված: