«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նախատեսում է 2018-2020-ին կատարել ավելի քան 28 միլիարդ դրամի ներդրում անել: Այն ամրագրված է ընկերության կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած 2018-2020 թթ. ներդրումային ծրագրում

Ծրագրի համաձայն, ներդրումները կուղղվեն մայրուղային նոր գազատարների կառուցմանը, ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրմանը, ավտոտրանսպորտային միջոցների և մեխանիզմների, հողատարածքների, շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի ձեռքբերմանը, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան կայանի (ԳՍՊԿ)-ի ընդլայնմանը:

2018-ին նախատեսվում է շուրջ 3 մլրդ դրամի, 2019-ին` մոտ 3.2, 2020-ին` 22.1 միլիարդ դրամի ներդրում, որից մայրուղային նոր գազատարների կառուցմանը 2018-ին կուղղվի 2.5, 2019-ին` 1.8, 2020-ին` 3.3 միլիարդ դրամ:

Ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման ոլորտում 2018 թվականին ներդրումները կկազմեն 37 մլն դրամ: Իսկ ամենախոշոր ներդրումն ընկերությունը կկատարվի 2020 թվականին Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման ուղղությամբ` մոտ 18.7 միլիարդ դրամի չափով: 2018-ին նոր օբյեկտների կառուցման ուղղությամբ կհատկացվի 146 մլն դրամ, 2019-ին՝ 630 մլն դրամ: