Այսօր՝ դեկտեմբերի 7- առավոտյան աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արտգործնախարարներն անդրադարձել են նոյեմբերի 30-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ օրակարգայն հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների համադրման առնչվող հարցեր, արծարծվել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ: