Գյումրիում տուրիզմի զարգացումը չի լուծելու քաղաքի խնդիրները։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ նշելով, որ փորձում է տեսնել դրականը։

«Ես ուզում եմ միշտ լավը տեսնել, դրականը տեսնել, բաներ կա, որ կարող եմ չընդունել, բաներ էլ կա, որ ընդունում եմ։ Գյումրիում տուրիզմը գոյություն չուներ, լավ քայլ է էսօր, որ փորձում են զարգացնել,  բայց դրանով հարց չի լուծվում»,-ասաց նա:

Ի տարբերություն իր գործընկերների, որոնք անխնա քննադատում են վարչապետ Կարեն Կարապետյանին, Ղուկասյանը խուսափեց նրա վարած քաղաքականությանը գնահատական տալ. ««Չեմ կարող գնահատական տալ, եթե ժողովուրդը գոհ է, ես գոհ եմ, եթե գոհ չի, ես գոհ չեմ... Ես կառուցողական բնավորություն ունեմ»,–ընդգծեց Ղուկասյանը։

Նա ցավով  նշեց, որ այսօրվա  Գյումրին դատարկվում է, «բնիկ լենինականցի քիչ է մնացել»: