Ադրբեջանում մի քանի տարի առաջ կատարված սարսափելի սպանություն է բացահայտվել:

Ըստ haqqin.az-ի՝ 2014-ին Սալյանում անհետ կորած Մեհպարա Ալիեւայի եւ իր դուստրերի՝ Ռագիբայի, Սեւդայի, Ումիդայի եւ Իրադայի հանդեպ հետախուզում էր հայտարարվել: Սակայն հաստատվել էր, որ նրանք բոլորը սպանվել են:
Տեղեկության համաձայն՝ երկար ժամանակ հարեւանները կարծում էին, որ կինը աղջիկների հետ Թուրքիա է մեկնել, քանի որ չէր ցանակնում հարբեցող ամուսնու հետ ապրել:

Ավելի վաղ, հեռուստաալիքներից մեկով «Փնտրում եմ քեզ» հաղորդման ժամանակ նշել են կնոջ եւ իր դուստրերի անհետացման մասին: Դրանից հետո նրա ամուսինը դիմել է ոստիկանություն եւ ասել, որ որդու հետ երեք տարի առաջ սպանել է կնոջը եւ իր աղջիկներին եւ նրանց մամինները թաղել է տան նկուղում:
Ֆարհադ Ալիեւը նշել է, որ խոստովանել է սարսափելի հանցագործությունը այն պատճառով, որ անպատվաբեր է համարել այն, որ հեռուստաալքիով նշել են, որ կինը եւ աղջիկները Թուրքիա են մեկնել: