Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման եւ Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ  տեղափոխելու ծրագրերի մասին:

Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը եւ Էրդողանը նշել են, որ նման քայլերը կարող են խաթարել Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացի հեռանկարները:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ տարածաշրջանում լարվածության հետագա սրման անթույլատրելիության մասին է նշվել: Միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղվեն պաղեստինա-իսրայելական բանակցությունների վերսկսմանը` բոլոր խնդիրների, ներառյալ Երուսաղեմի կարգավիճակի լուծման համար փոխզիջումային տարբերակ գտնելու վերաբերյալ: