Տոկիոյում հավանաբար, սառը զենքով անհայտ անձի հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երեքը լուրջ վնասվածքներ են ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»`վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցներին:

Կիոդո գործակալության տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել երեկոյան Կոտո շրջանում: Հարձակվողը անհետացել է, նրա որոնումները շարունակվում են: NHK հեռուստաալիքը հաղորդել է, որ զոհերը երկու տղամարդ եւ երկու կին են: Նրան արյան մեջ  ողողված եւ անգիտակից վիճակում են գտել:

 Կանանցից մեկը ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Դեպքի վայրում ճապոնական թուր եւ դանակ է հայտնաբերվել: