Սպիտակ տունը ստիպված է եղել բացատրել, ինչու  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու  ելույթի վերջում հստակ չի արտասսանել «նահանգներ» բառը:

Թրամփի կոկորդն է չորացել, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Ըստ գործակալության՝ այդ դեպքից հետո սոցցանցերում այդ դրվագը Թրամփի առողջական վիճակի մասին շահարկումների առիթ է դարձել:
Սանդերսը նշել է, որ նախագահը հաջորդ տարվա սկզբին կհետազոտվի: