«Նոր ուժերի շարժում» կուսակցության ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիին Ազգային Անվտանգության ծառայության մեկուսարանից տեղափոխել են Պեչերսկի դատարան։ Դատական նիստը, նախնական տվյալներով, նախատեսված է տեղական ժամանակով ժամը 11։00-ին։ Դատարանի շենքի մոտ հավաքվել են տխրահռչակ քաղաքական գործչի կողմնակիցները, նրանց թիվը ժամը 10։00-ի դրությամբ կազմել է մոտ 100 մարդ։ Այս մասին հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը։

«Նոր ուժերի շարժում» կուսակցության ղեկավարին Ազգային Անվտանգության ծառայության մեկուսարանից տեղափոխել են  Կրեշչատիկ 42 Ա հասցեում գտնվող Պեչերսկի դատարան

Դեկտեմբերի 8-ի երեկոյան Սաակաշվիլիին ձերբակալել են եւ տեղափոխել  ԱԱԾ քննչական մեկուսարան։ Դատախազները  միջնորդություն են ներկայացրել դատարան էլեկտրոնային թեւնոցով տնային կալանքը որպես խափանման միջոց սահմանելու համար։  Գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Սաակաշվիլիի նկատմամբ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ հանցագործություն կատարելու փորձ (առաջին մասի, հոդ․ 15), հանցագործությունը համարվում է նախնական դավադրությամբ խմբակային հանցագործություն, եթե կատարվել է մի քանի անձանց կողմից (երկու կամ ավելի) (2-րդ մաս,հոդ․28), հանցավոր կազմակերպությունների անդամներին աջակցելը եւ նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելը(2-րդ մաս, հոդ․ 256):

Գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Սահակաշվիլին բողոքի ցույցերը կազմակերպել է Ուկրաինայում պետական իշխանության զավթման եւ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ գործարար Սերգեյ Կուրչենկոյի քրեական խմբի անդամներին օգնելու համար, որպեսզի նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի: Սահակաշվիլին չի ընդունում դատախազության կողմից իրեն առաջադրված մեղադրանքները: