«Ռոսատոմը» հայտարարել է Թուրքիայում 4,8 ՀՎտ հզորությամբ «Աքույու» ԱԷԿ-ի շինարարությունը սկսելու մասին: Նախագծի աշխատանքի 35-40 տոկոսը կկատարեն թուրքական ընկերությունները: Հիմա հիմքն են բետոնապատում, իսկ մարտին կսկսեն օբյեկտների կառուցումը, փոխանցում է Vesti-ն: 

«2017 թվականի դեկտեմբերի 10-ին «Աքույու» ԱԷԿ-ի շինհրապարակում տեղի է ունեցել շինարարությունը սկսելու հանդիսավոր արարողությունը՝ Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալության տրամադրած կառույցի սահմանափակ թույլտվության շրջանակում»,- հայտնել են ռուսական պետական կորպորացիայից:

2018-ի մարտին «Աքույու Նուքլեար» բաժնետիրական ընկերությունը ծրագրում է շինարարության թույլտվություն ստանալ, որից հետո տեղի կունենան հիմնասալերի բետոնապատումը: Սա կդառնա «Աքույու» ԱԷԿ-ի կառուցման պաշտոնական սկիզբը:

«Առջեւում մեզ գրեթե 100 տարվա համագործակցության տարիներ են սպասում, մինչ կայանը Թուրքիային էլեկտրաէներգիա կմատակարարի»,- ասել է Լիխաչյովը: