Toyota ընկերությունը տարածել է Avalon նավատորմային սեդանի հաջորդ սերնդի թիզերը: Նորույթի շնորհանդեսը կկայանա 2018-ի հունվարին Դեթրոյթի ավտոսրահում, փոխանցում է Motor-ը:
Ակնկալվում է, որ մեքենան կպատրաստվի Toyota New Global Architecture-ի նոր պլատֆորմի վրա, որը նախկինում օգտագործվել էր վերջին սերնդի Toyota Camryի պատրաստման ժամանակ:
Սեդանի դիզայնը, մասնավորապես առավել նեղ լուսադիոդային օպտիկայով առաջամասը, կկատարվի մակնիշի վերջին մոդելների ոճով:
Ընթացիկ սերնդի Toyota Avalon սեդանը ամերիկյան շուկայում հասանելի է 272 ձիաուժ հզորությամբ 3,5 լիտր ծավալով «մթնոլորտային» V6 շարժիչով։
Սարքն ունի նաեւ վեցաստիճան «ավտոմատ» փոխանցման տուփ։ Մոդելի հագեցված է նաեւ լուսադիոդային գլխիկավոր օպտիկայով, առաջին նստարանները տաքացվող եւ սառեցվող են, ունի նաեւ սմարթֆոնների անլար լիցքավորման հնարավորություն, սրահի ֆոնային լուսավորում, մուլտիմեդիա համակարգ՝ նավիգացիայով եւ իրական ժամանակում երթեւեկության պատկերի հնարավորություն: