Դեկտեմբերի 12-ի առավոտյան նավթի համաշխարհային գները աճում են, ըստ որում՝ Brent տեսակի նավը թանկացել է 1 տոկոսով՝ գերազանցելով 2015 թվականի ռեկորդը, ներդրողները շահում են Հյուսիսային ծովում Forties խողովակաշարի փակման մասին նորությունների շնորհիվ: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 1 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 65,34 դոլարի, առաջին անգամ անցնելով 2015-ի հունիսի 24-ի բարելի դիմացը 65 դոլարի նիշը: WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,5 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 58,28 դոլարի:

Ավելի վաղ Apache Corp. Խողովակատարի օպերատորը հայտնել էր, որ Forties հանքավայրում արդյունահանումը դադարեցվել է խողովակաշարի մի հատվածի վերանորոգման պատճառով: Անցյալ շաբաթ խողովակաշարի վրա ճեղք էր հայտնաբերվել: Խողովակաշարի սեփականատեր նավթաքիմիական Ineos ընկերությունը երկուշաբթի նաեւ հայտնել էր, որ ստիպված են Forties-ն ինչ-որ ժամանակով փակել վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: