«Եկամտային հարկի մասին» օրենքը բավականին խնդրահարույց է: Այս մասին դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում միայն մեկ համակարգ է գործում, եւ դա ամորտիզացիոն դուրսգրումների կապիտալ կամ հիմնական ծախսերի պուդլինգային համակարգն է: «Եվ սա շատ խնդրահարույց է, պետք է արագ փոխվի այն նպատակով, որպեսզի ձեռնարկատերերը կարողանան ընտրության հնարավորություն ունենալ»,- պարզաբանեց Արամյանը՝ հավելելով, որ ձեռնարկատերերը պետք է գծային կամ պուդլինգայի մեթոդների միջեւ ընտրելու հնարավոություն ունենան: