Իրանի մայրաքաղաք Թեհրանում ծննդյան խնջույքի ժամանակ հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է Lenta- ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Իր 20-ամյակը տոնող աղջիկը ընկերների հետ նստած է եղել սեղանի շուրջ, որի վրա մոմեր էին վառվում: Հյուրերից մեկը, ով իր հետ դյուրավառ փրփուրով լի բալոններ էր բերել, սկսել է փչել այն ներկաների վրա: Արդյունքում բռնկվել են հոբելյարի եւ նրա՝ տորթը ձեռքին կանգնած ընկերուհու հագուստն ու մազերը: Տուժածների ընկերները շտապել են օգնել հանգցնել կրակը:

Թերթը գրում է, որ տորթը ձեքին կանգնած աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել, իսկ հոբելյարի առողջական վիճակի մասին տեղեկություն չկա: