Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերն էլ բացահայտվել են։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։

Բացահայտվել է գողության 6, խարդախության 3, յուրացման, մաքսանենգության, խուլիգանության եւ կաշառակերության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: