ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թոմաս Ա. Շենոնը դեկտեմբերի 13-ին Վիեննայում Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի հանձնաժողովի նիստին կմասնակցի:

Համաձայն ՀՀԳԾ պայմանների՝ համատեղ հանձնաժողովը պատասխանատու է Իրանի միջուկային համաձայնագրի իրականացման վերահսկման համար: Մասնակիցների թվում են  «վեցնյակի» բոլոր անդամները եւ Իրանը: