Նավթի գները, երեքշաբթի առեւտրի ավարտին նվազելուց հետո, չորեքշաբթի կրկին սկսել են աճել ԱՄՆ նավթի պաշարների շարունակական անկման շեմին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները թանկացել  են  0,57 դոլարով (0,9 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 63,91 դոլարի: Նախորդ օրվա վաճառքի ավարտին թանկացել էր 1,35 դոլարով (2,09 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով 63,34 դոլարի:

Նյու Յորքի ապրանքային բորսայում  (NYMEX) WTI տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունվարյան մատակարարումներով նվազել են 0,33 դոլարով (0,58 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 57,47 դոլարի: Ուրբաթ շուկայի փակվելու ժամանակ թանկացել էր 0,85 դոլարով (1,47 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով  57,14 դոլարի: