Ավելի քան 40 մարդ է վիրավորվել Աշախ ան դեր Դոնաու կոմունայի (վերին Ավստրայի դաշնային հող)  օսլայի պատրաստման գյուղատնտեսական հսկա  «Ագրանա» ձեռնարկության ծծմբաթթվի արտահոսքի պատճառով։  Արտադրական տարածքից տարհանվել են 100 աշխատող։  Այս մասին հայտնել է Ավստրիայի մամուլի գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Կարմիր խաչում իրենց հերթին հայտնել են, որ ձեռնարկության տարածքում պայթյուն է որոտացել, եւ քլոր գազի արտահոսք է սկսվել։ Վիրավորների մեծ մասին հասցրել են հիվանդանոց։  Ներկայումս ձեռնարկությունում իրականացվում է տարհանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։