Թրամփի սկանդալային որոշումից հետո Ստամբուլում արտահերթ համաժողով իրականացնող Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում Պաղեստինի նախագահը դատապարտել է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Մահմուդ Աբբասը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահը դարի հարվածն է հասցրել Պաղեստինին իր սկանդալային որոշման պատճառով։  Նա նշել է, թե Թրամփի որոշումը չեղյալ համարելու համար դիմելու են ՄԱԿ–ի անվտանգության խորհդին։

«Արդեն ամբողջ ուժով պետք է աշխատենք, որ Պաղեստինը անկախ պետություն ճանաչվի։ ԱՄՆ–ը արդեն կորցրել է Իսրայել–Պաղեստին հակամարտությունում միջնորդի դերը։ Այստեղից դիմում եմ Իսրայելին. Ցույց տուր, քո երկրի սահմանները։ Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է ու միշտ էլ այդպես լինելու է»,–ասել է Մահմուդ Աբբասը։