Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանում մշտապես բարձր են գնահատել Հայկազյան համալսարանի դերակատարությունը որակյալ համալսարանական կրթության ապահովման եւ հայագիտության ոլորտում ծանրակշիռ ներդրման համար: Նա կարեւորել է Հայկազյան համալսարանի եւ Հայաստանի կրթական ու գիտական հաստատությունների միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող փոխգործակցությունը, մասնավորապես, ուսանողների եւ դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացումը:

Երկուստեք կարեւորել են Հայկազյան համալսարանի համագործակցությունը հայաստանյան կրթօջախների եւ գիտական հաստատությունների հետ, փորձի փոխանակումը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը, սփյուռքահայության ներուժի իրացմանն ուղղված այլ հարցերի: