Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության երկրների նավթի պաշարները տարվա սկզբից նվազել են 200 միլիոն բարելով, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝  հղում անելով OPEC- ի գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոյին, որը ելույթ է ունեցել Պեկինում կայացած միջազգային էներգետիկ համաժողովում:

«Շուկայի հավասարակշռման գործընթացը ընթացքի մեջ է», — ասել է Բարկինդոն:

OPEC-ը եւ համաձայնագրի մեջ չմտնող երկրները, ներառյալ Ռուսաստանը, 2016 թվականի դեկտեմբերին համաձայնության են եկել 2017 թվականի հունվարի 1-ից նավթի արդյունահանման փուլային կրճատման մասին պահուստները հինգ տարվա միջին մակարդակի հավասարակշռելու համար: OPEC երկրները համաձայնել են օրական կտրվածքով արդյունահանումը 1,2 մլն բարելով կրճատել, իսկ Ռուսաստանը`օրական 300 հազար բարելով: Նոյեմբերի 30-ին նրանք մինչեւ 2018 թվականը երկարաձգել են պայմանագիրը: