Հայաստանը КfW-ի հետ 5,3 մլն եվրոյի դրամաշնորհային համաձայնագիր կստորագրի: Համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության դեկտեմբերի 14-ի նիստում: Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Միջոցները կհատկացվեն գյուղատնտեսական ապահովագրության համակարգի աջակցության ծրագրի շրջանակում:

Ծրագիրն ուղղված է կլիմայական ռիսկերից գյուղատնտեսական հատվածի պաշտպանությանը: Դրամական միջոցները կհատկացվեն 2 տրանշով: Առաջին տրանշը կկազմի 4,8 մլն եվրո եւ ամբողջությամբ կուղղվի ապահովագրական հավելավճարների սուբսիդավորմանը, որ վճարվել են գուղատնտեսական ապահովագրության համակարգի շրջանակում կնքված պայմանագրերով:

Հայաստանի Հանրապետության կողմից համաֆինանսավորումը կկազմի 5 մլն եվրո: