Թուրքիայում կալանավորվել է նախկին ոստիկան Ռամազան Յուջելը՝ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը մասնակցելու կասկածանքով, փոխանցում է Anadolu գործակալությունը:

Նրան կասկածում են քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապերի մեջ, որին Անկարայի իշխանությունները մեղադրում են բոլոր մեղքերի համար, այդ թվում՝ անցյալ տարվա հուլիսին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման: Անկարայի դատախազությունը Յուջելին մեղադրել է Կառլովի սպանության նախապատրաստմանը մասնակցելու մեջ:

Ռուս դեսպան Անդրեյ Կառլովը գնդակահարվել է 2016 թվականի դեկտեմբերին: Նրան սպանել էր ոստիկանության նախկին աշխատակից Մեւլութ Ալթընթաշը, ում գնդակահարել էին անվտանգության ուժերը: Ավելի վաղ Կառլովի սպանությանը մասնակցելու կասկածանքով 4 մարդ էր ձերբակալվել, որոնց թվում՝ 2 նախկին ոստիկան եւ Guru Medya հրատարակչական խմբի ղեկավար Հայրեդին Այդընբաշը: