Միացյալ Նահանգներում դատարանը վճիռ է կայացրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կնոջ երկու եղբորորդիների վերաբերյալ, որոնք մեղադրվում էին թմրամիջոցների վաճառքի համար: Նրանք մեղավոր են ճանաչվել եւ ստացել 18 տարվա ազատազրկում, հաղորդում է «ՌԲԿ»-ն `վկայակոչելով Reuters-ը:

Դատավճիռը կայացվել է Մանհեթենի դաշնային դատարանում: Ամբաստանյալներն էին Ֆրանկի-Ֆրանցիսկո Ֆլորեսա դե Ֆրեյտասան և Էֆրեյնա Անտոնիո Կամպո Ֆլորեսան՝ Վենեսուելայի առաջին տիկին Սիլիա Ֆլորեսի եղբորորդիները: Նրանք երկուսն էլ ձերբակալվել էին 2015 թվականի նոյեմբերին Հաիթիում: 2016 թվականի նոյեմբերին նրանք մեղավոր էին ճանաչվել երդվյալ ատենակալների դատարանի կողմից: Հետաքննության վարկածի համաձայն՝ վերջիններս կոկաինի խոշոր խմբաքանակ են տեղափոխել Միացյալ Նահանգներ: Թմրանյութի ծավալը կազմում էր մոտ 800 կգ, իսկ գործարքից ստացված եկամուտը պետք է կազմեր մոտ 20 մլն դոլար:

Քննիչները կարծում են, որ Վենեսուելայի առաջին տիկնոջ եղբորորդիների կողմից իրականացվող թմրանյութերի վաճառքը կապված է հենց Մադուրոյի քաղաքական գործունեության հետ: Կոկաինի արտահանումից ստացված գումարները պետք է ծառայեին Մադուրոյի ընտանիքի դիրքի ամրապնդմանը երկրում, որտեղ արդեն մի քանի տարի է չեն դադարում բողոքի ակցիաները նրա նախագահության դեմ:

Դատախազները Մադուրոյի հարազատների համար պահանջել են 30 տարվա ազատազրկում, սակայն դատավորը մեղմացրել է պատիժը, քանի որ ամբաստանյալները նախկինում չեն նկատվել քրեական գործունեության մեջ: