Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արք. Գարեգին Բեքչյանը անհանգստություն է հայտնել Երուսաղեմի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված։

Ինչպես տեղեկացնումէ  Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, արք Բեքչյանի հայտարարության մեջ նշվել է, որ Պոլսո հայոց պատրիարքարանում անհանգստությամբ են հետեւում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումից հետո միջազգային լարվածությանը։

«Կրոնական առումով աշխարհի եւ մարդկության ժառանգ հանդիսացող Երուսաղեմը քաղաքական գործիք դարձնելը քրիստոնյաներին, այդ թվում եւ հայ եկեղեցուն ավելի է անհանգստացնում։ Անհրաժեշտ է բոլոր կողմերի ջանքերը, որ միաստված կրոնների համատեղ սրբավայր հանդիսացող Երուսաաղեմը վնաս չստանա»,–նշվել է հայտարարության մեջ։

Նշենք, որ Պոլսից հետո հայ եկեղեցու 2–րդ պատրիարքարանը գտնվում է Երուսաղեմում։ Հայ եկեղեցին Երուսաղեմում համաքրիստոնեական սրբավայրերում մեծ իրավունքներ ունի։