Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Նոր Նորքի բաժնի ծառայողները դեկտեմբերի 14-ին, ժամը 16.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, Թաթուլ Կրպեյանի անվան այգու հարակից կանգառից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Աննման Ա.-ին: Անձանկան խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է զեղչի եւ վճարային քարտեր, բանկային քարտ եւ գումար:

Պարզվել է, որ Աննման Ա.-ն, նույն օրը, ժամը 16.50-ին, գտնվելով թիվ 66 երթուղու միկրոավտոբուսի սրահում` գողացել է 1941 թ. ծնված Ջուլետա Վ.-ի դրամապանակը:

Կատարվում է քննություն: