ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է բոլոր տարբերակներին: Այս մասին  ուրբաթ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք հստակ ասել ենք, որ մեր երկրի պաշտպանությանը վերաբերող բոլոր տարբերկաները քննարկվում են: Բայց մենք չենք ձգտում եւ չենք ուզում պատերազմել Հյուսիսային Կորեայի հետ: ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր անհրաժեշտ միջոցները Հյուսիսային Կորեայի ագրեսիայից պատշպանվելու համար, բայց մենք հուսով ենք, որ դիվանագիտությունը թույլ կտա լուծել իրավիճակը»,- ՄԱԿ Անվտանգության խորհրդում ասել է Թիլերսոնը: