Գերմանիայում էրոտիկ ապրանքներ վաճառող ամենախոշոր ընկերությունը՝ Beate Uhse-ը,  հայտարարել է սնանկացման մասին, հաղորդում է Reuters-ը:

Ընկերությունում նշել են, որ սնանկացման մասին ստիպված են եղել հայտարարել ներդրողների բացակայության պատճառով:

Ընդ որում Beate Uhse-ը մտադիր է ներդրումների ներգրավման ուղղությամբ աշխատել եւ փոխել ընկերության խմբի կառուցվածքը:

Փորձագետները նշում են, որ ընկերության սնանկացումը պայմանավորված է նրանով, որ մարդիկ նախընտրում են առցանց խանուներից գնել ապրանքները:

Beate Uhse AG-ը հիմնադրվել է 1946-ին Բեատե Ուզեի կողմից: Այն մասնագիտացել էր սեքս-խաղալիքների եւ պոռնոգրաֆիկ բնույթի նյութերի վրա: