Գազայի հատվածում եւ Հորդանան գետի   Արեւմտյան ափին ուրբաթ իսրայելական բանակի հետ բախումների հետեւանքով երկու պաղեստինցի զոհվել է, 263-ը՝ վիրավորվել, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են Պաղեստինի առողջապահության նախարարության եւ Կարմիր մահիկի ներկայացուցիչները:

«Պաղեստինի Կարմիր մահիկի աշխատակիցները Արեւմտյան ափին եւ Երուսաղեմում 263 պաղեստինցիներին արտակարգ օգնություն են տրամադրել, որոնցից 13-ը վիրավորվել են ռազմական, 47-ը՝ ռետինե փամփուշտներով, 177-ը վնասվել է արցունքաբեր գազից», - «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Պաղեստինի Կարմիր մահիկի մամուլի քարտուղար Էրաբ ալ Ֆուկահան:

Իսրայելի անվտանգության ուժերի հետ ցուցարարների բախումները տարբեր աստիճանի ինտենսիվությամբ շարունակվում են ավելի քան  մեկ շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ այնտեղ դեսպանությունը տեղափոխելու որոշման պատճառով:

Ուրբաթ առավոտյան վեց պաղեստինյան զոհերի եւ ավելի քան 1,9 հազար վիրավորների մասին է հաղորդվել: