«Ռուսսկայա սկազկա» սրճարանում խոշոր ընկերության աշխատակիցների տոնախմբությունն ավարտվել է հաստատության կովկասցի աշխատակիցների հետ զանգվածային ծեծկռտուքով:

 Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի հարավ-արեւելքում, երբ համակարգչային «Ֆորում» ընկերության աշխատակիցները նշում էին ամանորի գալուստը: Ժամը 1:30-ի սահմաններում վեճ է սկսվել այցելուների եւ ադրբեջանցի պահապանների միջեւ, որը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի՝ 10 մարդու մասնակցությամբ, գրում է rosbalt.ru-ն:

Ծեծի հետեւանքով, ընկերության 25-ամյա աշխատակիցը գլխի կտրող վնասվածք է ստացել: Առավել կռվարարներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք: